Նորություն
27-04-2021
ՀԿԵ-ն իրականացրել է ոսկու հանքաքարի տեղափոխումը Վանաձորից Արարատ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ոսկու հանքաքար է փոխադրել Վանաձոր կայարանից Արարատի ոսկու կորզման գործարան:
Ապրիլի 9-ին «Ասսաթ» ընկերությանը պատկանող բեռով 20 կիսավագոն՝ նախապես համաձայնեցված գրաֆիկով, երկաթուղային ճանապարհով հաջողությամբ փոխադրվել է վերջնակետ:
ՀԿԵ-ն նաև տրամադրել է լրացուցիչ ծառայություններ՝ Վանաձոր կայարանի բեռների բակում պատրաստի արտադրանքի վերամշակման և պահպանման համար:
«Ասսաթ» ընկերությունում բարձր են գնահատել բեռնափոխադրման կազմակերպման մակարդակը: Ապագայում նախատեսվում է ոսկու հանքաքարի փոխադրում իրականացնել շարունակական հիմունքներով:
Նկարներ
Այլ նորություններ
Ուշադրություն ուղևորներին. Փոփոխվել է քաղաքամերձ էլեկտրագնացքների ուղե...
Ընթացիկ սեզոնում ՀԿԵ-ն 12% - ով ավելի ուղևորներ է տեղափոխել Սևանի ուղ...
Հրդեհ « Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության քարշային ենթակայանում...
ՀԿԵ-ում նշվել է Երկաթուղայինի մասնագիտական տոնը...