Նորություն
15-03-2023
Ուշադրություն ուղևորներին. Փոփոխվել է քաղաքամերձ էլեկտրագնացքների ուղեվարձի արժեքը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2023 թվականի ապրիլի 1-ից նոր սակագներ է սահմանում մերձքաղաքային էլեկտրագնացքների համար: Սակագները վերանայվել են աննշան բարձրացման ուղղությամբ ՝ 100-200 դրամով ՝ հաշվի առնելով փոխադրման հեռավորությունը ։
Նոր ուղեվարձը մինչև 50 կիլոմետրը կկազմի 300-400 դրամ՝ կախված շարժակազմի տեսակից, մինչև 100 կիլոմետրը՝ 700-800, մինչև 160 կիլոմետրը՝ 1200-1400 դրամ։ Երևան-Շորժա սեզոնային երթուղու ուղեվարձը կկազմի 1500 դրամ։ Երևան-Գյումրի արագընթաց էլեկտրագնացքների արժեքը մնում է անփոփոխ ՝ 2500 դրամ ։
Գները ճշգրտվել են ՝ հաշվի առնելով սպառողական գների ինդեքսի աճը և ավտոմոբիլային տրանսպորտի հետ գների մրցունակության պահպանումը։
Նկարներ
Այլ նորություններ
Բացվեց ամառային ուղևորափոխադրումների սեզոնը. Բաթումի է մեկնել այս տարվ...
Առաջին կիսամյակում ՀԿԵ-ն փոխադրել է 1,5 մլն տոննա բեռ...
Թումանյան-Սանահին հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված ...
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները վերապատրաստվում են Հայաստանի պ...