Նորություն
28-04-2022
Հրդեհ « Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության քարշային ենթակայանում
Ապրիլի 28-ին « Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության « 9-րդ կիլոմետր » քարշային ենթակայանում բռնկված հրդեհը օպերատիվ կերպով վերացվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման շնորհիվ հրդեհը մեկուսացվել և մարվել է հնարավորինս սեղմ ժամկետներում: Ենթակայանի տեխնիկան չի վնասվել, հրդեհը վնասել է միայն շենքի տանիքը։ Ներկայումս հաստատությունում վերականգնողական աշխատանքներ են ընթանում, և այն մոտ ապագայում շահագործման կհանձնվի։ Հրդեհի պատճառները և վնասի չափը պարզվում են։ Ճանապարհի տվյալ հատվածում գործարկվել է սնուցման ռեզերվային սխեման, և երկաթուղով երթևեկությունը շարունակվում է սովորական ռեժիմով ։
Նկարներ
Այլ նորություններ
Նոյեմբերի 19-ից փոխվում է Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքների երթ...
Առաջին կիսամյակում ՀԿԵ-ն փոխադրել է 1,5 մլն տոննա բեռ...
ՀԿԵ-ում նշվել է Երկաթուղայինի մասնագիտական տոնը...
Սահմանամերձ Երասխ գյուղում բացվեց ռուսաց լեզվի պրոֆիլային դասարանը...