Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
Ավտոմոբիլային բեռնափոխադրումներ

«ՀԿԵ» ՓԲԸ-ի Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը կազմակերպում է բեռների փոխադրումներ ԵՄ-ից, ԱՊՀ-ից, Իրանից դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ: Մեր լոգիստները կկազմակերպեն Ձեր բեռների տեղափոխումը մինչև բեռը ստացողի պահեստ ամենակարճ ժամկետում նվազագույն ծախսերով, ինչպես նաև կհաշվարկեն առաքման օպտիմալ երթուղին: Փոխադրողի ընտրության հարցում մենք օգտագործում ենք, այդ թվում՝ Ռուսաստանում և ԱՊՀ-ում ավտոմոբիլային բեռնափոխադրումների խոշորագույն՝ ԱվտոՏրանսԻնֆո բորսան, որը թույլ է տալիս փոխադրման գործընթացը դարձնել թափանցիկ և տնտեսապես շահավետ Ձեզ համար:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի կողմից հաջողությամբ մատուցվել է «ՇԻՆԱՐՎԵՍՏ» ՍՊԸ-ի համար ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման ծառայություն: Իրականացվել է 160 տոննա մետաղական խողովակների առաքում Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզում գտնվող Պոլևսկայա քաղաքից Հայաստանի Հանրապետություն՝ Եղվարդ քաղաք: Խողովակները նախատեսված են ոռոգման նոր համակարգի կառուցման համար։
«ՇԻՆԱՐՎԵՍՏ» ՍՊԸ-ի ղեկավարության կողմից բարձր գնահատական է տրվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրման ծառայությունների որակին և ժամանակին մատուցմանը:

Տեղեկությունների համար դիմել ՝

(+374) 10 57 27 22, 10 57 36 74

ctu@railway.am