ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

08-10-2021

ՀԿԵ-ն ներկայացված է «PanArmenian EXPO 2021» միջազգային ցուցահանդեսին


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մասնակցում է «PanArmenian EXPO 2021» 12-րդ միջազգային ցուցահանդեսին, որն անցում է Երևանում հոկտեմբերի 8-10-ին:

Միջոցառման շրջանակներում այցելուները ծանոթանում են երկաթուղու գործունեության հիմնական ուղղություններին, բեռնափոխադրումների զարգացման հեռանկարներին, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման նախագծերին, երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությանը, զբոսաշրջային տուրերին:

Ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ, որոնք աշխատում են արդյունաբերության, շինարարության, բեռնափոխադրումների, տպագրության, տուրիզմի, գյուղատնտեսության, տպագրության, ծառայությունների ոլորտներում:

Panarmenian EXPO-ի հիմնական նպատակն է հայկական ապրանքների և ծառայութնունների պահանջարկի խրախուսումը, Հայաստանի և Սփյուռքի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը, համատեղ արտադրական և ներդրումային ծրագրերի իրականացման աջակցությունը և Հայաստանի տնտեսական ներուժի զարգացումը:

Նկարներ