ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

29-12-2020

ՀԿԵ աշխատակիցների երեխաները ամանորյա նվերներ ստացան Երևանում Մոսկվայի տան կողմից


Երևանում «Մոսկվայի տուն» Մոսկվայի մշակութային և բիզնես կենտրոնը 1000 ամանորյա նվերներ է պարգևել 102-րդ ռուսական ռազմական բազայի, Արմավիրի, Արտաշատի և Գյումրիի ռուսական սահմանապահ ջոկատների, «Էրեբունի» ռուսական ավիաբազայի զինծառայողների, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան Պետական ռուսական դրամատիկական թատրոնի, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցների, ինչպես նաև հայրենակիցների և անապահով ընտանիքների երեխաներին: Ծրագիրն իրականացվել է Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչության և «Միջազգային համագործակցության մոսկովյան կենտրոն» պետական ունիտար ձեռնարկության աջակցությամբ:

Դեկտեմբերի 28-ին, Երևանում Մոսկվայի տանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների երեխաներին նվերներ հանձնեցին և գալիք տոների կապակցությամբ շնորհավորեցին կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը և ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:

«Երեխաները մեր ապագան և կյանքի իմաստն են, մեր ամենամեծ հույսերի մարմնացումը: Մենք ապրում ենք ընդհանուր պատասխանատվության զգացումով՝ որ մեր երեխաները մեծանան առողջ, երջանիկ, կենսուրախ և զարգացած», - նշեց իր շնորհավորական խոսքում Վահրամ Կարապետյանը:

Նկարներ