Նորություն
18-09-2020
Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն լրացուցիչ էլեկտրագնացքներ
Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ և Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով ուղևորափոխադրումների գործընթացն ապահովելու նպատակով սեպտեմբերի 21-ին կկատարվեն արագընթաց էլեկտրագնացքների ուղերթներ:
Երևանից արագընթաց էլեկտրագնացքը մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:25), Գյումրիից՝ 17:55-ին (ժամանումը Երևան՝ 20:05):
Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացների չվացուցակները սեպտեմբերի 21-ին մնում են անփոփոխ: Մանրամասների համար՝ https://www.railway.am/
Նկարներ
Այլ նորություններ
ՀԿԵ Անվտանգության ծառայության աշխատակիցները ֆիզիկական պատրաստվածությու...
ՀԿԵ-ում անցկացվել է «Լավագույն մասնագետ» մրցույթը մեքենավարների միջև...
ՀԿԵ-ն անցկացրեց «Փրկիր կյանքը» անվտանգության ակցիան...
2023 թվականին ՀԿԵ գնացքներից օգտվող քաղաքացիների թիվն շարունակել է աճե...