Նորություն
10-06-2020
Թումանյան-Սանահին հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է ճանապարհի վրա ընկած ժայռաբեկորի պատճառով
Հունիսի 10-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների կազմակերպման արդյունքում, մինչև երկու տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա: Արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս երկաթուղային ռելսերի դեֆորմացիայի տեսքով: Ներկայումս երթևեկությունն այս հատվածում դադարեցված է, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացնում է վերականգնողական աշխատանքներ: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Նկարներ
Այլ նորություններ
ՀԿԵ-ի ներկայացուցիչները մասնակցել են «Մենք միասին ենք» երկաթուղային մա...
ՀԿԵ-ում անցկացվել է «Լավագույն մասնագետ» մրցույթը մեքենավարների միջև...
Մինչև արտակարգ իրավիճակի ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները է...
«ՀԿԵ» ընկերությունը դարձավ վարչապետի գավաթի հեծանվավազքի մրցաշարի հովա...