Նորություն
26-12-2023
Ամանորյա նվերներ Սանահինի մանկապարտեզի սաներին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ամանորյա տոներից առաջ անակնկալ է մատուցել Ալավերդի քաղաքի Սանահին երկաթուղային հանգույցի մոտ գտնվող թիվ 3 մանկապարտեզի սաներին: Նախակրթարանը ստացել է կենցաղային տեխնիկա, խաղալիքներ և անկողնային պարագաներ:
Վերջին տարիներին ընկերությունը ֆինանսավորել է նոր խաղահրապարակի կառուցումը, կոսմետիկ վերանորոգումը, մանկապարտեզի երկու մասնաշենքերի պատուհանների և տանիքի փոխարինումը։ Բացի այդ, պատրաստվել է մանկական կահույք, տեղադրվել է ջեռուցման համակարգ, վերականգնվել են բակի տաղավարները, ինչպես նաև բազալտե աստիճանավանդակը։
Նկարներ
Այլ նորություններ
ՀԿԵ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը կգերազանցի 2 մլրդ դրամը...
ՀԿԵ-ում անցկացվել է «Լավագույն մասնագետ» մրցույթը մեքենավարների միջև...
Հոկտեմբերի 2-ից Երևան-Բաթումի-Երևան գնացքի փոխարեն կաշխատի Երևան-Թբիլի...
ՀԿԵ-ն «Գյումրի» կայարանում սկսել է մատուցել պահեստային խցիկի ծառայու...