Նորություն
25-08-2023
ՀԿԵ-ն սեպտեմբերի 1-ից գործարկում է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը
Ուղևորները սեպտեմբերի 1-ից կարող են օգտվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքի ծառայություններից Գյումրի-Վանաձոր-Գյումրի երթուղով: Մերձքաղաքային էլեկտրագնացքը կգործի ամեն օր (բացի չորեքշաբթի օրվանից)։
Էլեկտրագնացքը Գյումրու կայարանից մեկնում է ժամը 07:30-ին, ժամանում Վանաձորի կայարան՝ 08:59-ին։ Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Վանաձորի կայարանից մեկնում է ժամը 17:15-ին և ժամանում Գյումրի 18:47-ին:
Էլեկտրագնացքը գործելու է թեստային ռեժիմով: Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմելու է 700 դրամ։
Նկարներ
Այլ նորություններ
Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանող քաղաքացինե՜ր...
ՀԿԵ-ն երկաթուղային ուղևորափոխադրումների ժողովրդականության աճ է արձանագ...
Ուշադրություն ուղևորներին...
ՀԿԵ-ն բեռնափոխադրումների անկում է գրանցում 2021 թվականի I եռամսյակում...