ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

19-02-2023

ՀԿԵ աշխատակիցները քաղպաշտպանության դասընթացներն են անցնում


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավար անձնակազմը մասնակցում է Քաղաքացիական պաշտպանության և Արտակարգ իրավիճակների դասընթացների «Ազգաբնակչության գործողությունները արտակարգ իրավիճակներում» թեմայով։ Ծրագրի շրջանակներում ներկայացվում և վերլուծվում են արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հակազդման տեսական և գործնական ասպեկտները։

Մասնավորապես, դրանք բնակչության և տարածքների պաշտպանության իրավական հիմքերն են, պետական համապատասխան կառույցների գործողությունները և իրավասությունները, արտակարգ իրավիճակների տեսակներն ու ազդեցության տիպերն անձի, հասարակության և պետության վրա, հավաքական և անձնական պաշտպանության ձևերը և առաջին օգնության միջոցները, արտակարգ իրավիճակների ստեղծման պայմանները։ Ուսումնասիրվում են արտակարգ իրավիճակներում գործնական որոշումները և ձեռնարկվող միջոցները։

Նյութերի լավագույն ընկալման և դասընթացի որակի բարձրացման համար կիրառվում են ժամանակակից տեխնիկական մեթոդաբանական միջոցներ։

Նշենք, որ «ՀԿԵ» ընկերությունն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ պարբերաբար ուսումնական վարժանքներ է կազմակերպում, որոնց ընթացքում խաղարկվում են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման իրավիճակներ։ 2021 թվականին ընկերության 25 աշխատակիցներ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ստացել են փրկակարի որակավորում։ Նրանք որպես փրկարար համալրել են ԱԻՆ կադրային ռեզերվը։

Նկարներ