ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

30-08-2022

«Նոր գաղափարներ ՀԿԵ-ի համար»


Օգոստոսի վերջին կայացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երիտասարդական խորհուրդի մասնակիցների առաջին հավաքը, որը կրում էր «Նոր գաղափարներ ՀԿԵ-ի համար» խորագիրը:

Միջոցառման շրջանակներում ներկայացվել են ՀԿԵ չորս ստորաբաժանումների նորարարական նախագծերը: Մրցույթի արդյունքում ժյուրին հաղթող ճանաչեց Երևանի ԳՄ-ի «Թվային ճանապարհ» նախագիծը ։

Բացի նախագծերի շնորհանդեսներից, կազմակերպվել է Team Building, որի ընթացքում կոլեկտիվը համատեղ ակտիվ գործունեության վարպետության դաս է անցկացրել ընդհանուր նպատակներին հասնելու համար: Team Building-ի անցկացման համար շնորհակալություն ենք հայտնում All Inclusive Armenia թիմին:

Վերոնշյալ բոլոր միջոցառումներն անցկացվել են «Գուգարք» հին և բարի հիշողություններով լի ճամբարում, որտեղ կոլեկտիվի շատ անդամներ մանկության տարիներին իրենց արձակուրդներն էին անցկացնում ։ Ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել ճամբարի ղեկավարությանը ջերմ ընդունելության և լավ տրամադրության համար ։

Նկարներ