Նորություն
30-05-2022
ՀԿԵ-ն աջակցել է խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն աջակցություն է ցուցաբերել մայիսի 28-ին Սեւանա լճի թերակղզում անցկացված խճուղային հեծանվասպորտի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարին։ Մրցաշարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Շողակաթ-Սևան թերակղզու 40-կիլոմետրանոց հատվածում մեկ փուլով և երկու տարիքային խմբերում: Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության ներկայացուցիչները:
Նշենք, որ ՀԿԵ-ն 2021 թվականին նույնպես աջակցել է խճուղային հեծանվային մրցաշարին՝ ապահովելով հեծանիվների տեղափոխումը Երեւանից Սևանա լիճ։
Նկարներ
Այլ նորություններ
ՀԿԵ-ն շինարարական քար է տեղափոխել Հայաստանից ռուսական Հեռավոր Արևելք...
Բախում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտման հետևանքով...
Մասիսի ԳՄԿ-ն և Նոր Հաճն քարշային ենթակայանի արտադրական տեղամասը ճանաչվ...
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը նոր պաշտոնական կ...