ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

29-12-2021

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ


Հարգելի գործընկերներ և վետերաններ:

Անցնող 2021 թվականը երկաթուղու համար դժվար էր տնտեսական տեսանկյունից, բայց մեր թիմը դիմակայեց բոլոր դժվարություններին։ Սա ձեզանից յուրաքանչյուրի վաստակն է՝ գծային աշխատողների, մեքենավարների, էներգետիկների, վագոնային տնտեսության աշխատողների, դիսպետչերների, փականագործների, արհմիությունների աշխատողների, միջին և բարձրագույն ղեկավարների, վետերանների: Մեր մեծ ու ամուր թիմի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր ներդրումն է ունեցել երկաթուղու անխափան աշխատանքում։

Արդեն երկու տարի է, ինչ մեր գործունեությունը սահմանափակվում է կորոնավիրուսի պատճառով։ Մենք արդեն սովոր ենք, որ Covid-ը դարձել է այն գործոններից մեկը, որով ուղղորդվում ենք աշխատանք կամ ճանապարհորդություն պլանավորելիս։ Բայց երկաթուղու աշխատողների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ համաճարակը նույնպես խոչընդոտ չդարձավ. ընկերությունը շարունակեց գործել նույնիսկ ամենախիստ լոքդաունի ժամանակ՝ բոլոր հակահամաճարակային միջոցառումներին համապատասխան։ Մեր գործընկերների 93%-ն արդեն պատվաստվել է, ինչը խոսում է իրենց, ընկերների ու գործընկերների առողջության, ինչպես նաև ընդհանուր գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին։

Չնայած տնտեսական դժվարություններին, ՀԿԵ ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացվեց, մենք շարունակեցինք գնել նորագույն շարժակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ ծառայություններ մատուցել մեր ուղևորներին և կլիենտներին։

2022 թվականին մենք պետք է առաջ շարժվենք՝ աշխատենք երկաթուղային ենթակառուցվածքի և ամբողջ երկրի զարգացման համար։ Սրա համար պետք է միասնություն, միասնական աշխատանք՝ ի շահ Հայաստանի բարգավաճման։ Վստահ եմ, որ երկաթուղայինների մեծ ու համախմբված ընտանիքը էական ներդրում կունենա մեր ապագա հաղթանակների ու ձեռքբերումների մեջ։

2022 թվականը լինելու է քրտնաջան աշխատանքի տարի, բայց միայն այս աշխատանքն է լինելու հաջողության ճանապարհը։ Սրտանց մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին երջանկություն, առողջություն, ուրախություն նոր տարում: Թող 2022 թվականը լինի ձեռքբերումների և նոր նվաճումների, հաջողությունների, բարգավաճման և բարեկեցության ժամանակը։

Հարգանքներով՝
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա.Վ.Մելնիկով

Նկարներ