ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

12-08-2021

Երևան-Գյումրի-Երևան հատուկ չվերթ դպրոցականների համար


Օգոստոսի 10-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացրեց հատուկ չվերթ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ: Ընկերության ժամանակակից էլեկտրագնացքներից մեկը Գյումրի տեղափոխեց մոտ 100 դպրոցական, ովքեր այցելեցին «հայրաքաղաքի» թանգարաններ և տեսարժան վայրեր:

«ՀԿԵ» ընկերությունը կարևորում է երիտասարդների հետ շփումը` նրանց երկաթուղու աշխարհին ծանոթանալու և մերձենալու տեսանկյունից: Երեխաների անկեղծ հետաքրքրությունը ընկերության աշխատանքին թույլ է տալիս ենթադրել, որ ապագայում նրանցից ոմանք գուցե ընտրեն երկաթուղայինի մասնագիտությունը:

Նկարներ