ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

18-06-2021

ՀԿԵ-ն շարունակում է աջակցել Սանահինի մանկապարտեզին


Հարավկովկասյան երկաթուղին հատուկ ուշադրություն է դարձնում սոցիալական ոլորտին: Ավարտին է մոտենում Լոռու մարզի Սանահին կայարանում գտնվող Ալավերդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզին աջակցության հերթական ծրագիրը: Արդեն հուլիսին այստեղ կբացվի նոր խաղահրապարակ՝ ճոճանակներով, տուրնիկներով և կարուսելներով:

Իսկ մինչ այդ երեխաները ընկերության կողմից խաղալիքներ և մանկական հավաքածուներ նվեր ստացան, որոնք նրանց էին բերել Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և նրա տեղակալ Օլեգ Շչուկինը:

Երկաթուղին առաջին անգամ չէ, որ աջակցություն է ցուցաբերում նախադպրոցական հաստատությանը: Ավելի վաղ ընկերությունն արդեն կապիտալ վերանորոգել էր մանկապարտեզի գլխավոր ու երկրորդ մասնաշենքը, տանիքները, պատրաստել մանկական կահույք, տեղադրել ջեռուցման համակարգ, վերականգնել մանկական խաղահրապարակի տաղավարներ, աստիճաններ:

Նկարներ