Նորություն
24-05-2021
ՀԿԵ-ն դիտարկում է Երևան-Գյումրի-Երևան ուղղությունը սպասարկող շարժակազմի ավելացման հնարավորությունը
Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ ուղևորափոխադրումների կտրուկ աճով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը դիտարկում է հանգստյան օրերին երթուղին սպասարկող էլեկտրագնացքների վագոնների քանակի ավելացման հնարավորությունը:
Մասնավորապես, անցյալ հանգստյան օրերին արձանագրվել է Գյումրիի ուղղությամբ ուղևորահոսքի կտրուկ աճ: Մեկնել կարողացան ոչ բոլոր ցանկացողները, ուստի Հարավկովկասյան երկաթուղին ներողություն է խնդրում պատճառած անհարմարության համար:
Այդ պատճառով ընկերությունն այժմ դիտարկում է Երևան-Գյումրի-Երևան երթուղու էլեկտրագնացքների վագոնների քանակի ավելացման հնարավորությունները:
Նկարներ
Այլ նորություններ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...
Հայաստանի և Վրաստանի երկաթուղիները զարգացնում են համագործակցությունը...
«Քեզ համար, Երևան» ֆոտոցուցահանդեսը բացվեց Երևանի երկաթուղային կայարան...
Ուշադրություն...