ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

04-05-2021

ՀԿԵ-ն հրավիրում է մասնակցել «Երկաթուղու տարածքը խաղահրապարակ չէ» մանկական նկարների մրցույթին


Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իր փոքրիկ ուղևորների համար անցկացնում է «Երկաթուղու տարածքը խաղահրապարակ չէ» մանկական նկարների մրցույթ:
Մրցույթը միտված է երեխաների ուշադրությունը հրավիրել երկաթուղային տրանսպորտի օբյեկտներում անվտանգ վարքագծի կանոններին:

Մրցույթին կարող են մասնակցել 11-14 տարեկան 5-8-րդ դասարանների աշակերտներ: Աշխատանքները կարող են ներկայացնել անձանբ մասնակիցները կամ իրենց ներկայացուցիչները (ծնողներ կամ այլ հարազատներ):

Մրցույթային նկարներն ընդունվում են մայիսի 4-ից մինչև 14-ը կայարանի հերթապահների կողմից՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 80, Երևանի երկաթուղային կայարան հասցեով:

Արդյունքների ամփոփման և հաղթողների պարգևատրման արարողությունը կկայանա մայիսի 18-ին, իսկ լավագույն աշխատանքները կներկայացվեն Հայաստանի երկաթուղու թանգարանում:

Հետադարձ կապ՝ +37496 400-231; bpoghosyan@railway.am
ՊԱՀԱՆՋՆԵՐ

Մրցույթին ընդունվում են Ա4 ֆորմատի գունավոր նկարներ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Աշխատանքի բովանդակության համապատասխանությունը մրցույթի թեմային;
Աշխատանքի արտահայտչականություն, մտածելակերպի ինքնատիպություն, ստեղծագործական մոտեցում թեմայի շրջանակներում;
Գեղագիտություն և կատարման տեխնիկա:

Նկարներ